Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ-ի hարվածներից. Գրոսսի
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ հարվածների հետևանքով։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին այս մասին ասել է Fox News-ի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Խոսելով Սպահանի օբյեկտի մասին՝ Գրոսսին շեշտեց. «Դա մի համալիր է, որը ներառում է բազմաթիվ շենքեր, որտեղ կատարվում են տարբեր աշխատանքներ։ Սակայն այնտեղ վնասը նույնպես շատ զգալի էր»։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Ֆորդոյի իրանական օբյեկտը «ավելի լավ էր ամրացված»։
«Մենք տեսել ենք լուրջ վնաս, որը հասցվել է խոր ներթափանցող զինամթերքով։ Չնայած ոչ ոք ներսում չէր և չտեսավ դա», — հավելեց նա։
«Եզրակացությունը, իհարկե, այն է, որ վնասը պետք է շատ, շատ զգալի լինի»,-եզրափակեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ խոսելով բոլոր երեք օբյեկտների մասին։
