Բագրատ Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան

Արքեպիսկոպոսական տիտղոսըև հոգևորականի կարգավիճակը սառեցված, «Սրբազան պայքար» անունը կրող շարժումը գլխավորող Բագրատ Գալստանյանին կալանավորելու միջորդություն կներկայացվի դատարան:

Վերջինիս փաստաբանը հայտնել է, որ նա հրաժարվել է ցուցմունք տալուց, չի ընդունում ներկայացված մեղադրանքը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:

Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներակայացնում հենց Գալստանյանը:

You may also like...