«Հանրապետություն»-ը պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների արժանի պատիժ
Հունիսի 25-ի իրադարձությունները միանշանակ համալրում են «Հոկտեմբերի 27»-ով սկսված, մարտի 1 ով շարունակված ահաբեկչությունների շարքը։
Այս մասին հայտարարություն է տարածել «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը:
«Այս իրավիճակում միակ ելքը պետության պաշտպանությունն է. ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի թե՛ դրսի, թե՛ ներսի ոտնձգություններից։
«Հանրապետությունը» պետականության պաշտպանության դիրքերում է և պահանջում է ձայնագրություններով բացահայտված ահաբեկչության բոլոր մասնակիցների՝ օրենքի սահմաններում արժանի պատիժ՝ կանխելու հետագա մարտահրավերները, որ ծրագրվում են Հայաստանից դուրս ընդդեմ ինքնիշխանության և ժողովրդի»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:
