Հայտնի են Գուժ Մանուկյանի հոգեհանգստի և հուղարկավորության օրերն ու վայրը. ստեղծվել է հանձնաժողով
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:
Գուժ Մանուկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 25-ին՝ ժամը 18:00-20:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
