ՀՀ կառավարությունը պատրաստակամ է Չինաստանի հետ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի. Միրզոյան

Հունիսի 25-ին Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է ինստիտուտի նախագահ Չեն Բոն։

Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ:

17508636301529.jpeg (182 KB)

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքները: Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն նշել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ առավել լայն օրակարգով, և այդ ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքները:

17508636307397.jpeg (341 KB)17508636313671.jpeg (312 KB)

Զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար առկա են լավ նախադրյալներ, որոնց շարքում կարելի է նշել այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին է օրինակ տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը, մոտեցումների ընդհանրությունը:

Մյուս կարևոր ուղղության՝ տարածաշրջանային փոխկապակցվածության թեմայի շրջանակներում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում»:

17508636310609.jpeg (227 KB)

Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:

17508636335013.jpeg (276 KB)

Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ մոտեցումները:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:

You may also like...