Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են․ Ղազախստանի ԱԳՆ

Ղազախստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

«Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են։ Հայաստանի հետ Ղազախստանը զարգացնում է լայնածավալ համագործակցություն՝ բարեկամության և ռազմավարական գործընկերության ոգով։

Գնահատում ենք մեր երկրների միջև ձևավորված փոխվստահության մթնոլորտը։ Հայ ժողովրդին մաղթում ենք հանգստություն և բարեկեցություն»,- նշել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը:

You may also like...