Միրզոյանն ու ԱՄԷ փոխվարչապետը տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր են քննարկել
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Ինչպես հայտնել են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։
Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների զարգացման տեսլականին և միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հարցերի:
