ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը կալանավորվեց

ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց։

Հիշեցնենք՝ քննիչի միջնորդության հիման վրա հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

ՔԿ-ն 16 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված է 14 անձ: Հայնի են 12-ի անունները:

Ձերբակալվածների թվում է նաև «Սրբազան պայքար»-ի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը։

Հայտնի է, որ մեղադրանք է առաջադրվել Բագրատ Գալստանյանին:

Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին։

You may also like...