Հանրության մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել․ ՀՀ վարչապետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետը, Կառավարության նիստի ընթացքում անդրադառնալով երեկ բացահայտված ահաբեկչական գործողությանը, ասաց, որ իր ուշադրությունը գրավել է մի շեշտադրում, որը կապված է եղել «Հոկտեմբերի 27»-ի հետ։

«Երեկ հանրային քննարկումներում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց. օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր «Հոկտեմբերի 27» է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին ՀՀ իրավապահ մարմինը կարող էր կանխել «Հոկտեմբերի 27» ահաբեկչությունը։

Սա մի հարց է, որի պատասխանը պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել: Հույս ունեմ, որ մեր իրապավահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

You may also like...