Լիլիթ Մակունցը և Գարո Փայլանը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ

Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է հայազգի քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։

«Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային իրավիճակի, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ»,- նշված է գրառման մեջ։

You may also like...