Նիկարագուան պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար
Նիկարագուան պաշտոնապես դիմել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու համար և արդեն համագործակցում է կազմակերպության որոշ անդամների, մասնավորապես՝ Մոսկվայի և Մինսկի հետ:
Այս մասին հայտարարել է Նիկարագուայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլլոն։
«Նիկարագուան պաշտոնապես դիմել է դիտորդի կարգավիճակ ստանալու համար այս կարևոր միությունում», — ասել է նա Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
Լաուրեանո Ֆակունդո Օրտեգո Մուրիլլոն հավելել է, որ սա երկրի համար կարևորագույն նպատակ է։
