Շորժայի լողափից օտարերկրացիները ռետինե թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ ափ
Հունիսի 26-ին՝ ժամը 17:14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը:
Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել ռետինե թիանավակը և երկու օտարերկրացիների։
