Սամվել Շահրամանյանն ընտրվել է ԼՂ նախագահ
ԼՂ ԱԺ հատուկ նիստում խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրության վերաբերյալ հետևյալ որոշումն է ընդունել.
«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1-ին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածներով Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ո ր ո շ ու մ է.
Սամվել Սերգեյի Շահրամանյանին ընտրել Արցախի Հանրապետության նախագահ»:
Հիշեցնենք, որ ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԺ։
