Միքայել Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով հասել է ՔԿ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով քայլում է Քննչական կոմիտե: Քաղաքացիները երթով շարժվում են նրա հետևից։

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու:

Այս հայտարարությունից հետո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենան, որպեսզի մեկնի ՔԿ, սակայն Մայր Աթոռի տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին նրան հեռանալ՝ փակելով նրա ավտոմեքենայի ճանապարհը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

You may also like...