Ալիևն ընդունել է Բաքվում Իրանի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը

Իլհամ Ալիևն ընդունել է Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուի հավատարմագրերը։
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը մտահոգություն է հայտնել, որ որոշ շրջանակներ ապատեղեկություն են տարածում՝ ցանկանալով վնասել ադրբեջանա-իրանական հարաբերությունները։
«Ադրբեջանն առաջին երկրներից էր, որ արտահայտեց իր դիրքորոշումը Իրանի և Իսրայելի միջև հակամարտության վերաբերյալ:
Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա ու ևս մեկ անգամ ցավակցություն հայտնում Իրանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի
կապակցությամբ»,- նշել է Ալիևը։
Դեմիրչիլուն էլ ընդգծել է, որ Իրանի բարձրագույն ղեկավարությունը նույնպես հատուկ ուշադրություն է դարձնում Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։

You may also like...