Սոչիի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
Սոչիի միջազգային օդանավակայանում հունիսի 27-ին Տյումեն մեկնող ինքնաթիռը թռիչքի նախապատրաստության ընթացքում դիպել է Նորիլսկից ժամանած մեկ այլ օդանավի։
Միջադեպի հետևանքով ո՛չ ուղևորները, ո՛չ անձնակազմի անդամները, ո՛չ էլ օդանավակայանի աշխատակիցները չեն տուժել։
Օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքը. միջադեպը չի ազդել այլ չվերթերի ժամանակացույցի վրա։
Դեպքի փաստով ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազությունը սկսել է ստուգում թռիչքների անվտանգության նորմերի պահպանման ուղղությամբ։
