Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց
Հունիսի 28-ին հրապարակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական որոշումը: Աջապահյանը կալանավորվեց 2 ամսով:
Այս մասին հայտնեց փաստաբանը՝ նշելով, որ սահմանափակվել են նաև շփումները՝ բացառությամբ մերձավոր ազգականների:
Ըստ փաստաբանի, նախնական տեղեկություններով, Շիրակի թեմի առաջնորդը կտեղափոխվի «Նուբարաշեն» ՔԿՀ:
Իրավապահները, ինչպես հայտնել էինք հունիսի 27-ին, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում առավոտյան քննչական գործողություններ էին իրականացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
Միաժամանակ այցելել էին Մայր Աթոռի տարածք, որտեղ գտնվում էր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
