Էկոնոմիկայի նախարարն այսօր ծանոթացել է Կառավարության համաֆինանսավորմամբ Վեդիում իրականացված ծրագրերին (լուսանկարներ)

Հունիսի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանի, Ռուստամ Բաքոյանի, Ալխաս Ղազարյանի, Արուսյակ Մանավազյանի, ինչպես նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի և Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ այցելել է Արարատի մարզի Վեդի համայնք՝ ծանոթանալու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերի արդյունքներին։

513016447_1158434499659265_7300496982653348512_n.jpg (134 KB)

Ինչպես հայտնել են նախարարությունից, Պապոյանն այցելել է Վեդու շատրվանային պուրակ, որը կառուցվել է համայնքի բյուջեի միջոցներով՝ ներդրվել է 66 մլն դրամ։

514105602_1158434609659254_1712216719024391583_n.jpg (93 KB)

Այցելություն է եղել նաև համայնքի ամֆիթատրոն, որն ամբողջությամբ կառուցվել է պետության ֆինանսավորմամբ՝ 207 միլիոն դրամի շրջանակում։

Նախարարն այցելել է նաև համայնքի մարզադպրոց և նոր կառուցված ֆուտբոլային մարզադաշտ։

514474883_1158434892992559_5766668864651332862_n.jpg (214 KB)513415312_1158434686325913_62615972319770663_n.jpg (81 KB)

Գևորգ Պապոյանը քննարկումներ է ունեցել համայնքի ղեկավարության հետ՝ շեշտելով պետություն-համայնք համագործակցության կարևորությունը՝ տեղական ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կենսապայմանների բարելավման համատեքստում։

513878366_1158434802992568_7665124583518787233_n.jpg (163 KB)

Ընդհանուր առմամբ՝ 2022-2025 թվականներին Վեդի համայնքում իրականացվել է ավելի քան 25 սուբվենցիոն ծրագիր։

You may also like...