Հունիսի 27-ին ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար. Պապոյան
Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Հունիս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։
Ծիրանի արտահանում շարունակվում է, հունիսի 27-ին ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով։
