Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատարանում էր՝ մեղադրյալի աթոռին (տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի որդու գործով հունիսի 27-ի դատական նիստը կարճ է տևել: Մեղադրյալները՝ Սեդրակ Քոչարյանն ու Ալեքսան Որսկանյանը, պաշտպան չեն ունեցել:
Այս մասին հայտնել է «Լուրեր»-ը:
Սեդրակ Քոչարյանն այս գործով մեղադրվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռնակատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացման համար: Գործի առանձնացված մասով անցնում է նաև Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում, պահանջում է Սեդրակ Քոչարյանից բռնագանձել՝
15 անշարժ գույք, որոնց պարզված շուկայական արժեքի հանրագումարը կազմում է ավելի քան 2 միլիարդ 130 միլիոն դրամ (կան գույքեր, որոնց արժեքը չի պարզվել),
11 իրավաբանական անձանցում մասնակցություն և փայեր,
1 միլիոն 361 հազար ԱՄՆ դոլարով, 985 միլիոն 190 հազար դրամով ձեռք բերված պարտատոմսեր,
703 հազար ԱՄՆ դոլարի և 200 միլիոն դրամի ներդրված ավանդ,
ավելի քան 8 միլիարդ 235 միլիոն դրամի, ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի, շուրջ 589 հազար եվրոյի և 16 միլիոն ռուբլիի չափով փոխառությունների պահանջի իրավունք,
առանձին դրամական պահանջը կազմում է ավելի քան 17 միլիարդ 653 միլիոն դրամ:
Մանրամասները՝ «Լուրեր»-ի ռեպորտաժում:
