Դավիթ Խուդաթյանը Ստամբուլում մասնակցել է նախարարական պանելային քննարկմանը
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ստամբուլում նախարարական հանդիպման մասնակցելու մասին:

«Ստամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում երեկ մասնակցել եմ «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

Հանդես եմ եկել բանախոսությամբ, պատասխանել եմ ներկաների հարցերին»,- գրել է նա:
