Վահագն Չախալյանը հարցաքննվել և ազատ է արձակվել

Ինչպես հայտնել ենք,  բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը:

ՀՀ քննչական կոմիտեից  հայտնել էին, որ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթ շրջանակներում վերջինս ձերբակալվել, հարցաքննվել է, որից հետո՝ ազատ արձակվել:

Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունից էլ մեզ հետ զրույցում պարզաբանել էին, որ Չախալյանը ձերբակալվել էր հարուցված քրեական վարույթի շրջանակներում և փոխանցվել Քննչական կոմիտե:

You may also like...