Արարատ Միրզոյանն այսօր չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին։
Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նիստը նախատեսված է այսօր, Ղրղզստանում։
