ՀՀ-ում ԵՄ առաքելության նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելը

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին է ներկայացրել առաքելության գործունեությունը և տեղում վերջին զարգացումները։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԵՄ առաքելությունն ֆեյսբուքյան էջից։

Գրառման մեջ նաև նշվում է, որ Հայաստանում ԵՄ առաքելության նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ջանքերին աջակցելը։

You may also like...