Գերմանիայի արտգործնախարարը ժամանել է Կիև՝ քննարկելու աջակցության հարցերը
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը ժամանել է Կիև՝ քննարկելու Ուկրաինային աջակցության հարցերը Ռուսաստանի հետ պատերազմի պայմաններում։
Նրան կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպանը։
«Ուկրաինայի ազատությունն ու ապագան մեր արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն խնդիրն են»,-ասել է նա:
