ԱԳՆ-ում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի առանձնազրույցը

ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի առանձնազրույցը:

Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հիշեցնենք՝ հունիսի 29-ին ԵՄ բարձր ներկայացուցիչը կհանդիպի Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։

Նույն օրը կեսօրից հետո նա կայցելի Եղեգնաձորում տեղակայված Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայան։

Հունիսի 30-ին Եմ բարձր ներկայացուցիչը կհանդիպի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նույն օրը նա կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։ Հանդիպումից հետո` Հայաստանի ժամանակով ժամը 12:30-ին (UTC+4) տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս։

You may also like...