«Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիների վրայից ապամոնտաժվում են Սամվել Կարապետյանին աջակցող պաստառները

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ոստիկանների աջակցությամբ ապամոնտաժում են «Տաշիր» առևտրի կենտրոնի ապակիներին փակցված պաստառները՝ «Աջակցություն Սամվել Կարապետյանին» գրությամբ:

Կենտրոնի սեփականատիրոջ ներկայացուցիչը, սակայն, փորձում էր խոչընդոտել իրավապահների գործողությունները։

Նրա խոսքով՝ դա սեփականության իրավունքով պատկանող տարածք է, և այնտեղ ոչ ոք ներխուժելու իրավունք չունի։

Նա լրագրողների հետ զրույցում ասում էր, որ այդ պաստառները գովազդ չեն, այլ իրազեկման ակցիաների մի մաս։

You may also like...