Աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը. Իրանի ԱԳՆ
Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բեղաին, փոխանցում է Tasnim-ը:
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի հարցին, մենք միշտ ընդգծել ենք մեր աջակցությունը երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և կոչ ենք արել երկու կողմերին հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր։
Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը ռազմավարական նշանակություն ունեն Իրանի համար։
Մենք լավ և հավասարակշռված հարաբերություններ ունենք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ և ընդգծում ենք բարիդրացիական քաղաքականության շարունակականությունը»,- նշել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։
