ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացած ընդունելությանը անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների դինամիկային

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Արաբական Էմիրություններ այցի շրջանակներում ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Մերձավոր և Միջին Արևելքում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ինչպես նաև ԱՄԷ-ում ՀՀ առաջին դեսպան Արշակ Փոլադյանը:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԱՄԷ երկկողմ հարաբերությունների դինամիկային, ինչպես նաև երկու երկրների միջև բարեկամական կապերի զարգացման ճանապարհին հայ համայնքի դերակատարմանը:

You may also like...