2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում. Էրդողան
ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի հուլիսին Անկարայում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք դաշինքի ղեկավարներին կընդունենք մեր մայրաքաղաք Անկարայում։
Մենք հող կպատրաստենք շատ կարևոր որոշումներ կայացնելու համար»,- ասել է նա՝ նշելով, որ նման որոշում է կայացվել դաշինքի երկրների գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել Հաագայում։
