Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 30 մարդ՝ անտառային հրդեհներ առաջացնելու համար

Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում: Երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ Թուրքիայի երեք նահանգներում ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել:

Խոշոր հրդեհներ են հատկապես Իզմիրում, Մանիսայում, Հաթայում: Ներկայումս աշխատանքներ են տարվում հրդեհի օջախների տեղայնացման ուղղությամբ:

Հրդեհը մարելու համար ներգրավված են տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ցամաքային տեխնիկա:

Հրդեհների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը:

Մարդկային զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղ ամբողջությամբ այրվել է:

Թուրքիայում արդեն ձերբակալվել է ավելի քան 30 մարդ, որոնք մեղադրվում են անտառային հրդեհների առաջացման համար:

You may also like...