Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, միևնույն ժամանակ նկատելով, որ դատախազից դեռևս գրություն չի ստացել։

Արդյոք պատգամավորին կկալանավորե՞ն, Սիմոնյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ հենց դատախազից գրությունը ստանա, կհասկանա։

«Սպասում ենք»,- նշեց նա։

You may also like...