Գրեթե երեք տարվա ընթացքում առաջին անգամ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Գրեթե 3 տարվա դադարից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում Ռուսաստանի նախագահը նշել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանք է, որոնք տարիներ շարունակ անտեսել են Ռուսաստանի անվտանգության շահերը, ստեղծել հակառուսական հենարան Ուկրաինայում և հանդուրժել ռուսախոս բնակիչների իրավունքների խախտումները:

Պետության ղեկավարը նշել է, որ արևմտյան երկրները վարում են ռազմական գործողությունները երկարաձգելու քաղաքականություն՝ Կիևի ռեժիմը կերակրելով տարբեր ժամանակակից զենքերով։ Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է լինի համապարփակ, վերացնի արմատական պատճառները և հիմնված լինի տեղում առկա իրողությունների վրա։

You may also like...