Շուրջ 86 մլն դրամ շուկայական արժեքով մանկապարտեզի շենքը վերադարձվել է Դիլիջան համայնքին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է «հատիկ առ հատիկ» շարքի հերթական նորությունը:

Ըստ այդմ՝ դատարանի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող՝ 891,1 քմ մակերեսով անշարժ գույքը՝ մանկապարտեզի մասնաշենքը, վերադարձվել է Դիլիջան համայնքին։

Մանկապարտեզի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 85 միլիոն 935 հազար դրամ:

You may also like...