Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ-ի շփումները պարբերական բնույթ են կրում. Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ են։

«Սերժ Սարգսյանի ու Վեհափառ Հայրապետի շփումները որևէ արտառոց բան չեն պարունակում իրենց մեջ, որպեսզի մենք դրանք առանձնացված լուսաբանենք։

Դրանք կրում են պարբերական բնույթ»,- նշել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանն էլ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նման չի հանդիպում Գարեգին Երկրորդի հետ։

You may also like...