«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են

«Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում քննչական գործողություններն ավարտվել են:

Ըստ տեղեկությունների, իրավապահները հեռացել են՝ տանելով որոշ իրեր և համակարգիչներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Տաշիր գրուպ»-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են իրականացվում:

Քննչական կոմիտեից ավելի վաղ հայտնել էին, որ գործողություններն իրականացվում են Քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում:

You may also like...