Հաստատվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, հաստատվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը:
«Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը,
23-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի N 675-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ կետը և 43-րդ կետի 3-րդ ենթակետը՝
1. Հաստատել «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 24-ի «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների
ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 499-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ:
«Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը.
Սարգիս Հայոցյան — ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ (հոգաբարձուների խորհրդի նախագահ),
Արամ Պապոյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ),
Վահան Քոչարյան — ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ),
Գևորգ Քառյան — Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տնօրեն (համաձայնությամբ),
Ռաֆայել Բարխուդարյան — Երևանի պետական համալսարանի գիտական հարցերի գծով պրոռեկտոր (համաձայնությամբ):
