Չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը. ՍԱՏՄ-ն կրկին հայտնել է՝ ՌԴ-ից որ պաղպաղակի ներմուծումն է սահմանափակվել

Նկատի ունենալով պաղպաղակի մեկ խմբաքանակի ներկրումը կասեցնելու վերաբերյալ ՍԱՏՄ հրապարակման շուրջ ծավալված անհարկի շահարկումները, տեսչական մարմինը խնդրել է չանել տարաբնույթ մեկնաբանություններ, չխեղաթյուրել հստակ տեղեկատվությունը և չտրվել տարընթերցումների։

«Մեկ անգամ ևս շեշտում ենք.

2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես սահմանափակվել է պաղպաղակի ՄԻԱՅՆ 07․03․2025թ. արտադրության խմբաքանակի ներմուծումը։

Ուշադրություն, միայն մեկ տեսակի միայն նշված խմբաքանակը։

Տեսչական մարմինն ամենօրյա կապի մեջ է իր ռուսաստանյան գործընկերների հետ, բոլոր խնդիրները քննարկվում և համաձայնեցվում են արագ աշխատանքային ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ 2025թ. հուլիսի 2-ից ժամանակավորապես արգելվել է ՌԴ «Ֆաբրիկա Նաստոյաշչեգո Մորոժենոգո» ՍՊԸ-ի արտադրած «Էսկիմո պլոմբիր վանիլային շոկոլադասերուցքային ջնարակում» տեսակի պաղպաղակի ներմուծումը Հայաստան (ապրանքանիշը՝ «Կորովկա»):

You may also like...