Երեք նոր բաժանմունք և մանկական սրահ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, նախարարը շրջել է նորաբաց բաժանմունքներում, ծանոթացել պայմաններին ու բուժսարքավորումների հագեցվածությանը։ Էնդոսկոպիկ ռինոլոգիական վիրաբուժության բաժանմունքը գործելու է ամբողջական հագեցվածությամբ` վիրահատարաններ, 10 մահճակալ։
Անոթային ու էնդովասկուլյար վիրաբուժության նորաբաց բաժանմունքում բուժծառայություններ են մատուցվելու ոչ միայն քաղցկեղ ունեցող պացիենտներին։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսուհետ արվելու է նաև ՄՌՏ հետազոտություն։ Նախարարը ներկա է գտնվել մագնիսա֊ռեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտության համար կառուցված մասնաշենքի բացմանը։
ՈւԱԿ շրջայցի ժամանակ Անահիտ Ավանեսյանը եղել է նաև նորաբաց մանկական սրահում, որտեղ երեխաները հոգեբանի ուղեկցությամբ, առողջ մթնոլորտում սպասում են այս կենտրոն բուժման կամ հետազոտության եկած իրենց ծնողներին։