Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա։

Որոշում ընդունվեց Կառավարության հուլիսի 3-ի նիստում։

Որոշման մեջ ասվում է, որ 2025 թ. մայիսի 15-ին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի, դրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որով էլ կարգավորվում է քվոտաների տրամադրումը։
Իրանական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով լիցենզիայի առկայության դեպքում։

Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի և այլնի համար։

You may also like...