Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով:

Ըստ նախարարի՝ արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով:

Բացի այդ՝ զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով:

You may also like...