Ռուսաստանը բանակցում է թուրքական ատոմակայանի իր բաժնեմասի վաճառքի շուրջ

Ստամբուլում կայացած ատոմային էներգետիկայի գագաթնաժողովում Ռուսաստանի պետական «Ռոսատոմ» կորպորացիայի նախագահը տեղեկացրել է, որ կորպորացիայի դուստր ընկերությունը՝ «Akkuyu Nuclear Inc», դիտարկում է իր բաժնեմասի վաճառքը։

«Որքան մոտենում ենք առաջին էներգաբլոկի էլեկտրաէներգիա արտադրելու փուլին, այնքան ավելանում է ներդրողների հետաքրքրությունը»,- ասել է Դեդուսենկոն։

Թուրքիայում կառուցվող 25մլրդ դոլար արժողությամբ ատոմակայանում ռուսկաան 49% բաժնեմասի վաճառքի շուրջ այժմ բանակցություններ են ընթանում ինչպես թուրք, այնպես էլ արտասահմանյան ներդրողների հետ։

Թուրքիայի Մերսին նահանգում կառուցվող 4.8 գիգավատ հզորությամբ «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը ներկայումս գտնվում է փորձարկման փուլում։ Նախատեսվում է, որ այն կսկսի էլեկտրաէներգիա արտադրել 2026-ին։

2018թ. թուրքական «Cengiz Holding», «Kolin Insaat» և «Kalyon Insaat» ընկերությունների կոնսորցիումը դուրս եկավ գործարքից՝ չհաջողելով համաձայնության գալ կոմերցիոն պայմանների շուրջ։

You may also like...