Վթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան. համացանցում կադրեր են հայտնվել դեպքի վայրից
«Լիվերպուլ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Դիոգու Ժոտան մահացել է Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Պատահարի հետևանքով մահացել է նաև նրա եղբայրը՝ Անդրեն։
Իսպանիայի ոստիկանությունը ներկայացրել է ողբերգական ավտովթարի մանրամասները։
Նշվում է, որ Դիոգու Ժոտան ու նրա եղբայրը երթևեկել են «Լամբորջինի» մակնիշի ավտոմեքենայով և երբ փորձել են բարձր արագության տակ վազանց կատարել, այդ պահին ավտոմեքենայի անվադողը պայթել է, ինչից հետո մեքենան շրջվել ու այրվել է։
Հունիսի 22-ին տեղի էր ունեցել Դիոգու Ժոտայի հարսանիքը։ Ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել նաև անգլիական «Վուլվերհեմփթոն», պորտուգալական «Պորտու» և իսպանական «Աթլետիկո» ակումբներում։
Պորտուգալիայի հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել էր 49 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ ու երկու անգամ հաղթելով Ազգերի լիգայում։
