ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն
Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «Airbus» օդանավաշինական ընկերություն:
Այցի ընթացքում նախագահը հանդիպում է ունեցել ընկերության ղեկավար կազմի հետ:


Հանդիպման ընթացքում «Airbus» օդանավաշինական ընկերության մենեջեր Միգուել Պուլե Տորրեսը ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ոլորտները:
Անդրադարձ է կատարվել խոշոր օդանավաշինական կազմակերպության և Հայաստանի համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին և առկա ներուժի իրականացմանը:


Հանդիպման ավարտին նախագահը Միգուել Պուլե Տորրեսի և «Airbus» օդանավաշինական ընկերության նախագահի ռազմական հարցերով ավագ խորհրդական Գեներալ-լեյտենանտ Սեսար Սիմոնի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել ընկերության ձեռքբերումներին և ամենաթարմ նախաձեռնություններին:


Հանրապետության նախագահի աշխատանքային այցն Իսպանիայի թագավորություն ավարտվել է:

