«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ նրանք չեն մասնակցի Օհանյանի հարցով քննարկմանը (տեսանյութեր)
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի անձեռնմխելիությունից զրկելու`դատախազի ներկայացրած միջնորդագիրը քննարկելու հարցի ժամանակ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:
Նշենք, որ Սեյրան Օհանյանը վերջին շրջանում ներկա չի լինում ԱԺ նիստերին։
Ըստ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ նա բացակայում է առողջական խնդիրների պատճառով, սակայն նախորդ նիստի ընթացքում Սիմոնյանը նշեց, որ անընդհատ բժշկի թուղթ բերելով՝ չի կարող դա հարգելի համարել, և խնդրեց զերծ մնալ նման աշխատելաոճից։
Առավել մանրամասն՝ տեսանյութերում:
