Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների վրա հիմնված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ՝ ակնկալելով խորացնել Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերությունը։

Այս մասին ասվում է ԱԳ նախարարության «X»-ի միկրոբլոգում։

«Մեր սրտանց շնորհավորանքներն ենք հղում ԱՄՆ-ին Անկախության օրվա կապակցությամբ։ Անհամբեր սպասում ենք ընդհանուր արժեքների և շահերի վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը և գալիք տարիներին ավելի ամուր կապերի ձևավորմանը։

Այս հատուկ օրը մեր ամերիկացի բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,- ընդգծվում է գերատեսչության գրառման մեջ։

You may also like...