Սերգեյ Ղազարյանը և բարոնուհի Քերոլայն Քոքսը քննարկել են ԼՂ պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր

ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։

Ինչպես հայտնում են ԼՂ ԱԳ նախարարությունից, Սերգեյ Ղազարյանը հյուրերի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ՝ արդեն 9 ամիս շարունակվող պաշարման հետևանքով առաջացած հումանիտար աղետին առնչվող հարցեր։

You may also like...