«Սրբազան պայքար»-ի ահաբեկչության գործի շրջանակում ձերբակալվել է Չախալյանը. կալանքի միջնորդություն կներկայացվի

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը։

ՀՀ քննչական կոմիտեից  «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ՝ քրեական հետապնդում է հարուցվել Չախալյանի նկատմամբ։

Վերջինս ձերբակալվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով։

You may also like...