Վայոց ձորի մարզով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհը նորոգվում է
Հ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։
Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։

Այս մասին հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը:
Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։
Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։


Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
