Թալիբները ձգտում են ստանալ ամերիկացիների կողմից իրենց իշխանության պաշտոնական ճանաչումը. CNN

Աֆղանստանում իշխանության եկած արմատական ​​իսլամիստական ​​«Թալիբան» շարժումը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչի իրենց իշխանությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը:

«Թալիբանն այդ ուղղությամբ առաջարկել է մի շարք քայլեր, այդ թվում՝ ԱՄՆ-ում դեսպանատան նման գրասենյակի ստեղծում՝ աֆղանական խնդիրները լուծելու համար»,- հաղորդում է հեռուստաալիքը:

Ինչպես նշել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները, Վաշինգտոնը պահանջել է ազատ արձակել թալիբների գերեվարած ամերիկացուն:

Ենթադրվում է, որ դա դուռ կբացի ավելի լավ հարաբերությունների համար:

Ավելի վաղ Կատարում թալիբների դեսպան Սուհեյլ Շահինը կոչ էր արել մյուս երկրներին հետևել Ռուսաստանի օրինակին և ճանաչել Աֆղանստանի Իսլամական Էմիրությունն ու նրա իշխանություններին:

You may also like...